ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել դատարան։
Երկու խմբակցությունների պատգամավորները երաշխավորություն են ստորագրել և ներկայացնում են դրանք դատական նիստի ժամանակ։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։