Հասարակություն

19-ամյա զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածն Արագածոտնի մարզի բնակիչ, 19-ամյա Տիգրան  Չ-ն է։

Աղբուրի տեղեկություններով՝ վիրավորը ժամկետային զինծառայող է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։