Հասարակություն

Գևորգ Պապոյանն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական գործակցության ընդլայնման հարցեր

Գևորգ Պապոյանն Իրանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է տնտեսական գործակցության ընդլայնման հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9֊ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված  մի շարք հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։  

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։ Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական