ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությանը։
Նրա խոսքով՝ մի քանի օրում մարզերում կացարաններով ապահովվեց մոտ 80.000 տեղահանված, որոնցից 56 հազարը բնակեցվին կառավարության աջակցությամբ տրամադրված հյուրատներում և բնակության համար հարմարեցված շենքերում։ Ըստ փոխվարչապետի՝ 2024թ. մարտին կառավարությունը որոշեց հատկացնել ևս 45 մլրդ դրամ և ծրագիրը շարունակել մինչև տարեվերջ․
«Այս աջակցության ծրագիրը դիտարկվում է որպես ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային աջակցության երկարաժամկետ մաս»,- ասել է նա։