Հասարակություն

Շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի

Շենքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ապրիլի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:55-ի սահմաններում շտապօգնության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 15 խումբը կանչով մեկնել է Մալխասյանց փողոցի 6/1 հասցե, որտեղ շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11:40-ի սահմաններում նշված բազմաբնակարանային կիսակառույց շենքի 7-րդ հարկից աշխատակիցը, ով Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ա.-ն է, անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական