Հասարակություն

Նախազգուշացում. առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր

Նախազգուշացում. առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հարավից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում ապրիլի 8-ի համեմատ կբարձրանա 7-10 աստիճանով, ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։

Ապրիլի 10-ի լուսադեմից սկսած մինչև ապրիլի 11-ը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ ինտենսիվ։

Արդյունքում ապրիլի 9-10-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։ Ապրիլի 10-ին առանձին գետերում հնարավոր է ջրի վտանգավոր ելքեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական