Հասարակություն

Լոռիում մի շարք ճանապարհներ հիմնանորոգվում են (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լոռու մարզում այս պահին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են տարվում հետևյալ ճանապարհահատվածներում՝

  • Մ-3 միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր ճանապարհահատվածի կմ116+790 (կմ116+900) - կմ128+718 (կմ127+900) տեղամասում
  • Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Օձունի խաչմերուկում
  • Հ-70, Մ-6 – Աթան ավտոճանապարհի կմ0+000 - կմ27+500 հատվածում  
  • Տ-5-46, /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի ԿՄ0+000-ԿՄ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածներում
  • Վանաձորի Տիգրան Մեծ պողոտայում
  • Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցում

Լուսանկարները՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի Լոռու մարզի շինհրապարակներ կատարած այցելությունից։