Հասարակություն

ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ Այս նախաձեռնություններով ամփոփվելու են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Դեսպանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է:

Այս համատեքստում դեռևս 2023 թվականին կազմակերպվել էր Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը»,- տեղեկացրել է Հայրապետյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական