Երևանում զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները հրազեն, սառը զենք կրելու և պահելու հիմքով Սեբաստիա փողոցի 141/3 հասցեի մոտից ձերբակալել և բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 17-ամյա Դավիթ Պ․-ին, 17-ամյա Անդրանիկ Մ․-ին, 18-ամյա Սահակ Գ․-ին, 18-ամյա Վահագն Մ․-ին, 16-ամյա Լևիկ Ու․-ին, 20-ամյա Ռաֆայել Խ․-ին և 17-ամյա Սերգեյ Հ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն ոստիկանությունում Լևիկ Ու․-ի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, Դավիթ Պ․-ի մոտից 9 մմ տրամաչափ գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, Սերգեյ Հ․-ի մոտից 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով: Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։