ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե վերջերս հարցում է ուղարկել՝ տեղեկանալու Երևանում գործող բժշկական կենտրոնների տնօրենների՝ 2023թ. ստացած պարգևավճարների ու հավելավճարների մասին. «Շատ զարմացա պատասխանից, որ պարզվեց՝ 100% պետական մասնաբաժնով բժշկական կենտրոնների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ»։
Նա նշել է, որ ինքը ծանոթ է ԶՈւ կիրառման պլանին, «բայց 100% պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատգամավորի համար անհասանելի է»։
Նա նաև հարցրել է՝ ինչպես կարող է ԶՈւ գաղտնիքը պատգամավորին հասանելի լինի, բայց 100%–ով պետական մասնաբաժնով ընկերությունները լինեն անհասանելի. «Տիկին Ավանեսյան, ԱԺ-ն բյուջե է հաստատում, էսա նորից գալու եք, բյուջե եք ուզելու, ասելու եք՝ ԱՆ-ին այսքան գումար տվեք։ Իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում»,- ասել է նա։