ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է էսթետիկ բժշկությամբ զբաղվողների լիցենզավորմանը։ Նա նշել է, որ լիցենզավորման օրենքի փոփոխությունները վերաբերվում են անհատին՝ ՀՀ-ում ստեղծվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ։ Ըստ նրա, կառանձնացվեն մասնագիտությունների ցանկերն ու ուղղությունները. «Սա շատ կարևոր համակարգային փոփոխություն է, որ անհրաժեշտ է ունենալ, թե որ մասնագետը, բժշկական կրթություն ստանալով, ինչպես պետք է նեղ մասնագիտացում ստանա, դրանից հետո ինչ վերապատրաստումներ պետք է անցնի՝ որոշակի ավելի բարձրակարգ, նեղ, նոր տեխնոլոգիաների օգտագործման ուղղություններով զբաղվելու համար»,- ասել է նա։ Ըստ Ավանեսյանի՝ հիմա դաշտը բաց է, և մասնագիտական գործունեության դաշտը գծված չէ։
Նախարարը նաև նշել է, թե էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պարտավոր են ունենալ լիցենզիա և գործեն միայն դրա շրջանակներում, այլապես օրենքից դուրս գտնվող կառույցներ կարող են համարվել։