Ապրիլի 8-ին, ժամը 17:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 30-րդ փողոցում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և երկկողմանի փակել ավտոճանապարհը։ Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից։