Այսօր՝ ապրիլի 8-ին, Ազգային ժողովի պատգամավորների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների և ռիելթորների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային փակ քննարկում, որտեղ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրության ներդրման խնդիրն է լինելու կարգավորել ռիելթորական ծառայությունների ոլորտը և հստակ սահմանել ռիելթորների, անշարժ գույքի կառավարիչների և պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները, անշարժ գույքի միջնորդական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման կարգը, ռիելթորական գործունեության ոլորտում պատասխանատվության սահմանումը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է քննությամբ որակավորել անշարժ գույքի շուկայում գործունեություն իրականացնողներին: