2023թ/ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է 443 միլիոն դոլար, ինչը 2,3 անգամ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։
Հատկանշական է, որ 2023թ․ արձանագրվել է բաժնետիրական կապիտալի զգալի արտահոսք Հայաստանից, մասնավորապես, բաժնետիրական կապիտալի մասով զուտ ֆինանսական պարտավորությունների ստանձնումը կրճատվել է 335 միլիոն դոլարով, ինչն անուղղակիրոեն բացասական է անդրադարձել նաև վերաներդրված կապիտալի վրա և վերաներդրված կապիտալն էլ նվազել է ավելի քան 200 միլիոն դոլարով։
Փոխարենը, նախորդ տարվա համեմատ՝ զգալի աճել են պարտքային գործիքներով օտարերկրյա ուղղակի ներդրումների չափը՝ ավելի քան 300 միլիոն դոլար։