Հասարակություն

Նախարարը հետևել է Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան հետևել է նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։

Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։ Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։

2024թ-ին նախատեսված շիանարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում է հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգման աշխատանքներ։ 

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հուլիսի սկզբին: Նախարարը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել աշխատանքների ընթացքը։