Հասարակություն

Հրդեհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկը

Հրդեհվել է էլեկտրաենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկը

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական