Հասարակություն

ՆԳՆ-ն զգուշացնում է տարածված նոր խարդախության մասին

ՆԳՆ-ն զգուշացնում է տարածված նոր խարդախության մասին

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։

Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252՞:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական