Հասարակություն

«Հիստերիկ դրսևորումներ են». Անդրանիկ Քոչարյան

«Հիստերիկ դրսևորումներ են». Անդրանիկ Քոչարյան

«Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նույնիսկ՝ եվրոդիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն։ Հիմա կրակոցները անկանոն, անիմաստ և աննպատակ են». հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին օրերի սահմանային կրակոցներին։

Նա նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, կրակոցներին կպատասխանեն. «Հիստերիկ դրսևորումներ են։ Մյուս կողմում կանգնածները որոշել են անկանոն կրակներ ուղարկել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Շատ է եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»,- ասել է նա՝ հերքելով այդ կրակոցների և ապրիլի 5-ին ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման կապը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական