Հասարակություն

Տեսազանգով թարգմանություն՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար

Տեսազանգով թարգմանություն՝ լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար

Լսողության խնդիրներ ունեցող քաղաքացիները բժշկի դիմելիս, բանկ գնալիս կամ կրթական, մշակութային ու այլ հաստատություններ այցելելիս կարող են տեսազանգով ժեստերի թարգմանության ծրագրից օգտվել:

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ հետ համագործակցությամբ: 2023 թվականի սեպտեմբերից մինչև օրս ավելի քան 1000 մարդ է օգտվել ծրագրից:

Հեռավոր տեսակապով  զանգերի կենտրոնը գործում է անվճար, աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 18:00-ն:  Սոցիալական ոլորտում համայնքի նախաձեռնությունները շարունակական են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական