Հասարակություն

Դիլիջանի թունելում բախվել են Mitsubishi-ն ու Honda-ն. կա վիրավոր

Ապրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 37-ամյա Հրաչ Հ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաք ընթանալիս, թունելի վերջնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 48-ամյա Հովիկ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Honda-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Սուսաննա Խ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։