Հասարակություն

Ընթանում են Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթացքում են։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

Որոշ տեղամասերում կապալառուն տեղադրում է ասֆալտբետոնե ծածկ, կատարվում են արհեստական կառուցվածքների շինարարության և այլ աշխատանքներ։ Շինարարության ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում։