Հասարակություն

Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: 
  
Դուք պարգևում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը: 
  
Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում: 
  
Ցանկանում եմ շեշտել նաև, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում: 
  
Սիրելի՛ կանայք, 
  
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված և շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»: