Ոչ մարտական պայմաններում վնասված է ստացել պայմանագրային զինծառայող։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում այս կապակցությամբ տեղեկացրեց. «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում»։
Ըստ տարածված տեղեկությունների՝ ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ էր տեղափոխվել 1996թ. ծնված զինծառայող։
«Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը։
Հայկ Մագոյան