2023թ․ տարեվերջի դրությամբ ՏՏ ոլորտում վարձու և պայմանագրային հիմունքներով աշխատողների թիվը եղել է 33 980, ինչը 2022թ․ տարեսկզբի համեմատ ավել է 12 992-ով կամ 61.9%-ով: ՀՀ ՏՏ ոլորտի 20 խոշոր գործատուները միասին ապահովել են ՏՏ ոլորտի զբաղվածության մոտ 27%-ը։
2023թ․ տարեվերջի դրությամբ՝ աշխատողների թվով առաջատարը Synopsis Armenia ընկերությունն էր՝ 1179 աշխատողով։ ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ այս և ուրիշ փաստերի ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Մոդեքս խորհրդատվական ընկերության պատրաստած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 2023» զեկույցում:
