Հասարակություն

Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները շրջայց են կատարել Լոռու մարզում։
 
Տեսչական մարմնի ղեկավար կազմը հետևել է մարզում իրականացվող մի շարք պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։ 
Ուսումնասիրված բոլոր օբյեկտներում արձանագրվել են նախագծային փաստաթղթերին և իրականացված շինարարության անհամապատասխանություններ, ինչպես նաև շինարարության որակի հետ կապված խախտումներ։ Կառուցապատողներին տրվեց պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա և արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում շտկելու և նախագծին համապատասխան իրականացնելու համար։

ՔՏՀԱՏՄ ղեկավարը տեղում հանձնարարականներ է տվել ՏՄ Լոռու տարածքային բաժնի մասնագետներին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու ուղղությամբ։ Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը ՀՀ ողջ տարածքում կլինի շարունակական։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական