Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի միջև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հարցուպատասխան եղավ։
Արձագանքելով Արթուր Խաչատրյանի հարցին՝ Լևոն Հովհաննիսյանն ասաց. «Պարոն Խաչատրյան, չէ՞, ազգանունը ճի՞շտ եմ հիշում»։
«Այո, կար ժամանակ, ինտերվյուն ես եմ անցկացրել»,- ասաց Խաչատրյանը։
«Բայց հաջող եմ անցել, ի դեպ»,- արձագանքեց Հովհաննիսյանը։