Հասարակություն

Մշակվել է 30 ազգային ստանդարտ

Կառավարությունը քննարկում է պետական ստանդարտացման 2024թ․ ծրագիրը։ Ըստ հիմնավորումների՝ 2023թ․ ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանում գործող ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից։

Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հողի որակի, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ ստանդարտների հիմքում գիտական խորը հետազոտություններ են։