Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածներին կներվեն ոսկու գրավադրմամբ վարկերը

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը կներվեն։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս որոշումը վերաբերում է ոսկու գրավադրմամբ մոտ 6 հազար վարկի. «Գրավադրված ոսկիների մի մասը մինչև ԼՂ-ից բռնի տեղահանումը որոշ վարկառուներ ստացել են, հիմա 1800 քաղաքացու մասով ոսկիները գտնվում են բանկերում, որի գրավի իրավունքը պատկանում է կառավարությանը․ հիմա այս 1800 վարկառուի ոսկիները վերադարձնում ենք իրենց»։ 

Կվերադարձվեն մինչև 5 միլիոն մնացորդային վարկերը, 5 միլիոնից ավելի 5 վարկ կա, որը հավելյալ ուսումնասիրման կարիք ունի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առթիվ նշել է. «Նախորդ որոշումներով կառավարությունն այդ պարտավորությունների մի զգալի մասը վերցրեց իր վրա, սա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է, քանի որ ստացվում է, որ մենք քաղաքացիների պարտավորությունները վերցրել ենք, բայց գրավները պահում ենք մեզ մոտ։ Մենք քննարկեցինք ու որոշում կայացրինք, որ անտրամաբանական է, մանավանդ, այս իրադրության մեջ, երբ փորձում ենք ամեն ինչ անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանաված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս լավ պայմաններում հայտնվեն»։