ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։
Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավորը թույլ է տվել գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու պահանջի ժամկետում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեական պատասխանատվության ենթարկելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու։ Արդյունքում ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործի վարույթը՝ կարճվել։
Որոշումը ԲԴԽ-ում ընդունվել է միաձայն։