Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը՝ իր և նախկին նախարարի հարաբերությունների մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է փոխնախարարի պաշտոնում Լևոն Հակոբյանի նշանակմանը։ Հակոբյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել էր Արսեն Թորոսյանի օրոք, բայց հիմա վերանշանակվում է․ հարցին՝ սա նախկին ու ներկա նախարարների միջև հակասության արդյունք չէ՞, Ավանեսյանը պատասխանել է. «Պարոն Հակոբյանը իր դիմումի համաձայն է ազատվել․ այստեղ որևէ խնդիր չկա։ Լինում է, երբ մարդն ազատվում է աշխատանքից, հետո որոշ ժամանակ անց նշանակվում պաշտոնի»։

Ավանեսյանը նշել է, որ Հակոբյանը վերջին ամիսներին եղել է իր խորհրդականը. «Հաշվի առնելով նրա կատարած աշխատանքն այս ընթացքում՝ գնահատել եմ, որ իր գիտելիքներն ու փորձառությունն այս պահին մեզ անհրաժեշտ են»։ 

Նախարարը նաև շեշտել է, որ առաջնորդվում է իր օրակարգով և առողջապահության համակարգի բարելավման հեռանկարով։ Հարցին՝ ինչո՞ւ է Արսեն Թորոսյանն իրեն միշտ թիրախավորում, նա ասել է, որ նման բան չի նկատել․ «Գրառումներին հետևում եմ, գործընկերային են։ Լինում են քննադատություններ, որն էլի շատ նորմալ է»,- ասել է նախարարը։