Հասարակություն

Անցկացվել է շարային ստուգատես

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 ՀՓՋ-ում տեղի է ունեցել շարային ստուգատես, որին ներկա են եղել Երևան քաղաքի փրկարարական վարչության պետը և պետի տեղակալները։ 

Փրկարարական ծառայողների ամառային համազգեստի անցմամբ պայմանավորված՝ ստուգվել է ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, պատշաճ արտաքին տեսքը, շարային կեցվածքը, ծառայողական վկայականների առկայությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել ջոկատի անձնակազմի տագնապային պայուսակների համալրվածությանը. ստուգվել է վերջիններիս համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։ 
  
ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա թերությունները և տվել մի շարք հանձնարարականներ՝ հետագա ծառայությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար։