ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով ոստիկանության Մասիսի բաժնի գործընկերների հետ, ապրիլի 2-ին Ռանչպար գյուղի հարակից դաշտերում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 29-ամյա Քյարամ Ֆ.-ին:
Նա 2023 թ. նոյեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: