Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք՝ գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։
Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։
Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը։