Հասարակություն

ԼՂ-ից տեղափոխվածը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է

Ըստ տարածված լուրերի՝ ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 2 անձ` Սարգիս Գալստյանը և նրա կինը, որոնք 2023թ. սեպտեմբերից հետո շարունակում էին բնակվել Ստեփանակերտում։

Radar Armenia-ի հետ զրույցում ԿԽՄԿ-ից հաստատեցին տեղեկությունը, որ մարտի 29-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ։

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ԼՂ-ից տեղափոխվածներից Սամվել Գալստյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին միայն հայտնեցին, որ մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում անձին ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար, խափանման միջոց է ընտրվել կալանքը. «Այլ տեղեկատվություն այս պահին, ելնելով նախաքննության շահերից, հրապարակման ենթակա չէ»,- ասացին ՔԿ-ից։

Հայկ Մագոյան