Հասարակություն

29 հազար դրամ՝ երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը տեղեկացրել է, որ ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։

Նա վարորդներին հորդորել է հեռացնել մեքենաների ապակիների մուգ թաղանթները. «Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ն այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- նշեց Չիլինգարյանը։

Նա տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ կրկնելու համար նախատեսվելու է 29 հազար դրամի տուգանք և 2 տուգանային միավոր։