Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ, 5-ին` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 5-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 6-ին և 7-ին կնվազի 5-7 աստիճանով։ 

Երևանում 3-ին և 4-ին, 6-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ: