Մշակույթ

«Գոյ» թատրոնի աշխատակազմը բողոքի ակցիա է անում

«Գոյ» թատրոնի աշխատակազմն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել՝ դժգոհելով, որ Սունդուկյանի անվ․ թատրոնի տնօրինությունը փակել է իրենց մուտքի դուռը և խոչընդոտում է բնականոն աշխատանքներին։

«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենց առաջարկվել է «անկախ միավոր հանդիսանալ», բայց դրա հետ կապված ոչինչ չի արվում․ «Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ, և վերջին հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել:

Միևնույն ժամանակ, մենք պայմանավորվել ենք, որ բանակցելու ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:

Պարզվեց, որ իրենք «տակից» արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ–ի, գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն, ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում՝ ՊՈԱԿ-ի գործունեությունը ապօրինաբար դադարեցնելու»: