Հասարակություն

Լոռու մարզում այրվել է խոտածածկույթ

Ապրիլի 1-ին, ժամը 14։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղվահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։40-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։