Հասարակություն

Ի՞նչ է հայտնաբերվել ԱԺԲ-ականների խուզարկությունների արդյունքում. մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել նախորդ շաբաթ ԱԺԲ խորհրդի անդամների տներում և գրասենյակներում իրականացված խուզարկությունների արդյունքներից։

«Իրականացված միաժամանակյա խուզարկություններով հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող բազմաթիվ իրեր, առարկաներ, այդ թվում՝ նաև ռազմական նշանակության, որոնց օրինականությունն ստուգելուն, ինչպես նաև հետագա այլ քննչական գործողություններ կատարելուն ուղղված գործընթացները շարունակվում են»,- Radar Armenia-ին տեղեկացրեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։