Հասարակություն

Արտասովոր ռազմական տեղաշարժեր չեն նկատվել

Մարտի 31-ին Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) պարեկային շրջայցեր է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վերահսկելու և զեկուցելու սահմանային գոտում որևէ արտասովոր ռազմական տեղաշարժերի մասին:

«Պարեկային բոլոր խմբերը հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է և նման տեղաշարժեր չեն նկատվել։ ՀԵՄԱ-ն կշարունակի պարեկային շրջայցերը վերոնշյալ տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում։