Հասարակություն

Կառուցապատողը միամսյակի առթիվ առաջարկում է զեղչ բնակարանի ձեռքբերման համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կառուցապատող «New City Projects» ընկերությունն առաջարկում է հիշարժան դարձնել կանանց միամսյակը՝ մինչև ապրիլի 7-ը բնակարան ձեռք բերելով հատուկ գնով:

Երևանում կառուցվող «Aria Residence»-ում և «Parkline Residence»-ում բնակարան կարելի է գնել 7% զեղչով: «Acharyan Residential Complex»-ում էլ բնակարանի 1 քմ-ի արժեքը մինչև ապրիլի 7-ը կլինի 495,000 դրամ:

7% զեղչով բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել նաև Ծաղկաձորի «Pallada»-ում: Զբոսաշրջային քաղաքի կենտրոնում կառուցվող բնակելի համալիրն առանձնանում է ինքնատիպ ձևաչափով: Համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է՝ ապահովված անհրաժեշտ ծառայություններով: Այն գնելուց հետո կարելի է կառավարման կամ վարձակալության հանձնել՝ ապահովելով տարեկան մինչև 15% եկամտաբերություն:

Կառուցապատողն առաջարկում է ձեռքբերման շահավետ տարբերակներ: Փուլային մարման դեպքում կատարվում է 15-30% կանխավճար, իսկ մնացած գումարը վճարվում է մինչև շինարարության ավարտը: Հիփոթեքային վարկով ձեռքբերման դեպքում գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը:

«New City Projects»-ում կարծում են՝ բնակարան գնել ցանկացողներից յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրած տարբերակը և ձեռք կբերի երազանքի հարմարավետ տունը: Ընկերությունից հիշեցնում են, որ կառուցապատողից բնակարան ձեռք բերելն առավել շահավետ է: