Հասարակություն

«Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը»․ Նիկոլ Փաշինյան

Արտաշատում իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է օրվա խորհրդից՝ Սուրբ Հարության տոնից։ 

«Կա Հիսուս Քրիստոսի կրոնական և հոգևոր ընկալումը, բայց ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, քանի որ նա ոչ միայն Աստծո որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար։

Իմ ընկալմամբ՝ երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը, որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտությունից հետո կամ թվացյալ պարտության միջոցով։ Երբեմն այս ֆորմուլան ասոցացնում եմ մեր քաղաքական գործեւնեության և մեր կուսակցության հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ վերջին 6 տարվա ընթացքում իրենց քաղաքական թիմը «բազմիցս մեռել է և բազմիցս հառնել»։