Հասարակություն

Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը։

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով:

Նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 30.4%-ով կամ 74.7 մլրդ դրամով:

Հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 3.8 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54.5 մլրդ դրամի դիմաց: