Մարտի 29-ին, ժամը 15:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորական գյուղի 13-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 16:47-ին: Այրվել է տունը (մոտ 63 քմ). ներսում հայտնաբերվել է 1970 թ. ծնված Ս. Մ.-ի դին: