Հասարակություն

Քննարկվել են աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը

Տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Քննարկվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները, եզրահանգումներն ու դրանք կանխելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև հանրությունից ստացվող բողոքներին ընթացք տալու անհրաժեշտ կարգավորումները։