Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի այգիներ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 100 մետր գլորվել է ձորը:
Վարորդը՝ 64-ամյա Սուրեն Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մարտի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: