Հասարակություն

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։

Ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի վաճառքի գին է սահմանվել 123 000 000 դրամը։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի 5 տարվա ընթացքում իրականացնել 250 000 000 դրամի ներդրում։ «Քվանտ»-ը նախատեսում է ընդլայնել հանրակրթական գործունեությունը, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։