Արմավիրի մարզպետի աշխատակազմում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզի համայնքների ղեկավարների և ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում` Արմավիրի մարզով անցնող, բնակավայրերից դուրս գտնվող ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում կառուցված կամ կառուցվող օբյեկտների, շինությունների օրինականության գործընթացներում առկա խնդիրների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները տրամադրել համայքներին` հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։