Մարտի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված տան բնակիչ, 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա թոռը, ով պարանը կտրել է, սակայն ժամանած դատական բժիշկն արձանագրել է տղամարդու մահը։