Հասարակություն

Ֆեյսբուքում կեղծ տեղեկություն է տարածվում. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ֆեյսբուք սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25000 դրամ աջակցություն։ ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է, որ դա ապատեղեկատվություն է։ 
 
«Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: